ՄԻԵԴ վճիռների կատարման համար կառավարությունը հատկացրեց ավելի քան 10 հազար եվրոյին համարժեք դրամ
Общество«Ղույումչյանն ընդդեմ Հայաստանի» և «Թովմասյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների համաձայն`
Արմենպրեսի հաղորդմամբ` մեկ այլ նախագծով 3 630 (երեք հազար վեց հարյուր երեսուն) եվրոյին համարժեք դրամ էլ կհատկացվի՝ «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի հունվարի 21-ի վճռի պահանջները կատարելու նպատակով:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ ՀՀ կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության իրագործման հրամայականով:
Այս երեք վճիռների համար ՀՀ-ն կվճարի 10 հազար 830 եվրոյին համարժեք դրամ: