Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծությունը սարերի հետևում չէ
LifestyleԱնջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնությունը կարող է շատ շուտով ավարտվել։ Զույգը, որն անցնում է ծանր դժվարությունների միջով՝ կապված Ջոլիի առողջական խնդիրների հետ և մեծացնում է 6 երեխաների, կարող է ունենալ ամենաթանկարժեք բաժանումը, որը գնահատվում է մոտ 400 մլն դոլար։
Մայիսի 25-ին տարածված լուրերը փաստում են, որ Ջոլիի և Փիթի բաժանման պատճառը ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիյարն է։ Մարիոնի և Բրեդի հարաբերությոևնները բավական ջերմացել են, ովքեր ներկայումս միասին նկարահանվում են «Five Seconds of Silence» ֆիլմում։
OK! ամսագրի աղբյուրը հայտնել է, որ եթե պարզվի, որ Բրեդն ու Մարիոնը միասին են, ապա սա ոչ միայն կկոտրի Անջելինայի սիրտը, այլ նաև խիստ կզայրացնի նրան։