Նինա Դոբրևը կվերադառնա «Վամպիրի օրագրերի» 8-րդ սեզոնում
Lifestyle«Վամպիրի օրագրերը» սերիալի հեղինակ և պրոդյուսեր Ջուլի Պլեկը ուրախացրել է երկրպագուներին հրաշալի լուրով։ Պլեկը ակնարկել է, որ Նինա Դոբրևը, որը լքել էր սերիալը մեկ տարի առաջ, կվերադառնա 8-րդ սեզոնում։
Ջուլի Պլեկը հայտարարությանը կարելի է հավատալ, քանի որ նախկինում նա խոստացել էր Նինա Դոբրևի վերադարձը 7-րդ սեզոնում, և իսկապես դերասանուհու ձայնը կարելի էր լսել սեզոնի վերջին սերիայում, որը եթեր է դուրս եկել մի քանի օր առաջ։
8-րդ սեզոնում, որը ըստ լուրերի, կարող է լինել վերջինը, դերասանուհին, ամենայն հավանականությամբ, արդեն հանդես կգա Ելենա Գիլբերտի դերով։
Ջուլի Պլեկը պատմել է, որ ինքը Նինա Դոբրևի հետ պայմանավորվել է, որ երբ սերիալը մոտենա ավարտին, Դոբրևը անպայման կվերադառնա գոնե մեկ վերջնական դրվագում խաղալու համար։