Էրիկ Միլլերը իր ֆեյսբուքյան էջում գրել է.Այսօր առավոտից Գյումրիի առևտրականները Շրջհարկի մասին օրենքի դեմ Գյումրիում ցույց էին կազմակերել` հավաքվելով շուկայի հրապարակում ու փակելով հարակից փողոցները: Նրանց հետ հանդիպելու համար շուկայի տարածք էր ժամանել Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը, ում սակայն, առեւտրականները լսել չեն ցանկացել: Նրանք պահանջել են հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ:
Ilur.am կայքը տեղեկացնում է, թե Գյումրիում ոստիկանները մտնում են բողոքի ցույցին մասնակցած առեւտրականների վաճառակետերը եւ «հորդորում» նրանց չմասնակցել հոկտեմբերի 8-ին կայանալիք ոչ իշխանական ուժերի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» կազմակերպած հանրահավաքին:
Այստեղ հետաքրքիրն այն է, որ Գյումրիում բողոքի այս ալիքը բարձրացավ միանգամից: Օրեր առաջ, երբ նույն խնդրի շուրջ Երևանում էին բողոքում առևտրականները, Գյումրին խաղաղ էր: Այն տպավորությունն է, որ այստեղ հատուկ ինչ-ինչ ուժեր որոշակի հրահրող գործողություններ են իրականացրել:
Ոչ իշխանական ուժերի կողմից ոստիկանության միջամտության մասին լուրերը տարածվում են` նպատակ ունենալով առաջիկայում այն օգտագործել որպես արդարացում, այսինքն` որպեսզի հոկտեմբերի 8-ին Գյումրիում տեղի ունենալիք հանրահավաքին մասնակիցների սակավությունը բացատրեն ոստիկանության տարածած սպառնալիքներով:
Մյուս կողմից, կարծես թե եռյակը աստիճանաբար փորձում է ակտիվացնել Գյումրին, որպեսզի այստեղ հոկտեմբերի 8-ին ընդառաջ որոշակի ակտիվ զանգված ունենա (Ի դեպ, նույն բանն արվում է, կարծես, Երևանում): Զարմանալի չի լինի, եթե շուտով գյումրեցի ցուցարարներին իրենց աջակցությունը հայտնեն եռյակը ներկայացնող պատգամավորները: