Ծիրանի յուղը՝ գեղեցկության գրավական
LifestyleԾիրանը համեղ ու առողջարար միրգ է։ Ծիրանից պատրաստված յուղը համարվում է գեղեցկության և առողջության դաշնակիցը։ Ծիրանի յուղը լայն կիրառվում է մաշկի, մարմնի, մազերի առողջության համար նախատեսված ապրանքներում, որոնք փափկացնում են մաշկն ու մազերը։
Ծիրանի յուղը հարուստ է A, B, E վիտամիններով, հանքային նյութերով, թթուներով, որոնք շատ օգտակար են չոր մաշկի, վաղ ծերացման, զգայուն մաշկի համար, որոնք հակվածություն ունեն դեպի ակնեի, էկզեկայի, դերմատիտի։
Այն օգնում է նաև մաշկային վարակների դեպքում։ Ծիրանի յուղը պաշտպանում է մաշկը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, նվազեցնում է ազատ ռադիկալների ակտիվությունը։
Այնպես որ, հաջորդ անգամ գնումների ժամանակ առանց կասկածելու գնեք ծիրանի յուղի հիմքով պատրաստված գեղեցկության միջոցներ կամ հենց ծիրանի յուղ, որը կարելի է կիրառել բնական դիմակների պատրաստման համար, ավելացնել շամպունի մեջ։