Ереван, 23.Декабрь.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в Армении Путин: Товарооборот с Арменией скорректировался Пашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и Турцией Госдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление Газы Песков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия Украине Армянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь» Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского края Золото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекорд В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФ


Կառավարությունը գումար կհատկացնի Լոռու և Տավուշի մարզերի խնդիրների լուծմանը

Экономика

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ մայիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը կառավարության ղեկավարը նշել է. «Գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով հանձնարարում եմ ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ առավել բարելավել թափանցիկությունն այդ գործընթացի տարբեր փուլերում, հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հետաքրքրվող անձի, էլեկտրոնային գնումների կայքէջում տեսնել՝ գնումների գործընթացների արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը, ինչպես նաև կնքված պայմանագրերի կատարման արդյունքները (ընդունման-հանձնման ակտեր, կատարողական ակտեր, հաշիվ ապրանքագրեր և այլն):
Միաժամանակ ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ ֆինանսների նախարարության Պետական գնումների պաշտոնական կայքէջի հաշվետվությունների բաժնում ամսական կտրվածքով տեղադրվում է մանրամասն տեղեկատվություն նախորդ ժամանակահատվածում առավել հաճախակի կատարված գնումների վերաբերյալ, օրինակ` վառելիք, գրասենյակային կամ տնտեսական նյութեր և այլն: Նշված հաշվետվություններում ներկայացվում են տվյալ ապրանքի գծով տվյալ ամսվա ընթացքում ձևավորված նվազագույն և առավելագույն գները, հաղթողների առաջարկած միջին գները, ա յդ գների միջև ստանդարտ շեղումը և այլն, ինչպես նաև կարելի է տեսնել ըստ պատվիրատուների` առանձին գնման ժամանակ ստացված նվազագույն և առավելագույն գները ու հաղթողի առաջարկած գինը:
Այս կտրվածքով բացահայտված տեղեկատվությունը լավ հիմք է գնումների գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության իրականացման համար, սակայն չպետք է սահմանափակվել այսքանով և հանձնարարում եմ ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ մշակել ծրագրային լուծում, որը հնարավություն կընձեռի յուրաքանչյուրին էլեկտրոնային գնումների կայքէջում, ընտրելով հետաքրքրող պարամետրերը, ինք նուրույն ձևավորել հաշվետություններ:
Սա լուրջ մտահոգություն է հանրության շրջանում, և կառավարությունն այս միջոցառումները պետք է իրականացնի և ապահովի գնումների ավելի թափանցիկ գործընթաց»:

Ներկայացվել է վարչապետի հանձնարարականի կատարման ընթացքը

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը մանրամասներ է ներկայացրել նախորդ նիստում վարչապետի տված հանձնարարականի կատարման ընթացքի վերաբերյալ: Նա նշել է. «Հանձնարարվել էր, որ ներմուծման վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացվեն, որպեսզի ներմուծողները կարողանան ամբողջական և լիարժեք ստանալ այդ տեղեկատվությունը: Նկատի առնենք, որ Հայաստանի արտաքին առևտրային ռեժիմն ըստ էության տարբերվում է երեք հիմնական ուղղություններով, մասնավորապես, երրորդ երկրներ, որոնց հետ Հայաստանը չունի ազատ առևտրի համաձայնագիր Ö ‡ ստանդարտ պահանջ է Մաքսային միության շրջանակում ներմուծումների մասով, երկրորդը՝ երկրներ, որոնք երրորդ երկրներ են համարվում, սակայն դրանց հետ Հայաստանն ունի ազատ առևտրի համաձայնագիր և առանձին կարգավորման առանձնահատկություններ, և երրորդը՝ ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող կամ ներմուծվող ապրանքների մասով է: Մյուս առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ նաև ԵԱՏՄ շրջանակում կա երկու ցանկ. առաջին ցանկը վերաբերում է թերզարգացած երկրներից ապրանքների ներմուծման արտոնությունների տրամադրմանը և երկրորդ ցանկը զարգացող երկրների վերաբերյալ Õ §, որտեղ գործում են արտոնյալ դրույքաչափեր՝ մինչև 25 տոկոսի չափով: Բոլոր ապրանքատեսակների մասով կան առանձին փաստաթղթեր, ուստի, ելնելով հանձնարարականի արդյունավետ կատարման անհրաժեշտությունից, առաջին փուլում առանձնացվել են այն հիմնական 10 ապրանքատեսակները, որոնք հանրության շրջանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Դրանք են՝ կարագ, ալյուր, ցորեն, շաքարավազ, արևածաղկի յուղ, հավի միս, նարինջ, բանան, բենզին, դիզելային վառելիք: Արդեն մշակվել են անհրաժեշտ տեղեկատվական հուշաթերթերը, ուղարկվել են Պետական եկամուտների կոմիտե և Սննդի անվտանգության ծառայությանը՝ համաձայնեցումների: Ավարտից հետո, կարծում ենք, ոչ ուշ, քան այս շաբաթվա ավարտը, մենք կտեղադրենք նաև կայքէջում: Սա կրելու է շարունակական բնույթ, որպեսզի անցում կատարենք նաև սպառողական զամբյուղի մնացած ապրանքատեսակներին և Հայաստան ներմուծվող ավելի մեծածավալ քանակի ապրանքների մասով լիարժեք տեղեկատվություն ներկայացվի: Ուզում եմ նաև զեկուցել, որ ներկայում նաև քայլեր են կատարվում այս ուղղությամբ ծրագրային ապահովություն իրականացնելու առումով, որպեսզի տասանիշ կոդով ցանկացած ապրանքատեսակի մասով, ցանկացած երկրից ներմուծ ման դեպքում ներմուծողները, քաղաքացիները հեշտությամբ կարողանան օգտվել այդ ծառայությունից՝ ընդամենը հավաքելով տվյալները և ամբողջ անհրաժեշտ փաստաթղթերը: Ընթացակարգերը կներկայացվեն, կհրապարակվեն»:

Կառավարությունը շարունակում է կրճատել ծառայողական ավտոմեքենաների թիվը

Կառավարությունն ընդունել է «Գործադիր իշխանության համապատասխան ոլորտներում ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների կրճատման մասին» որոշում: Ըստ այդմ՝ ընդունվել է ի գիտություն ՀՀ վարչապետի՝ ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի նիստում տրված հանձնարարականի համաձայն հանրապետական գործադիր մարմինների և դրանց կառավարման ոլորտում գործող ՊՈԱԿ-ների, ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամների, ծրագրեր իրականացնող գրասենյակների, պետական մասնակցությամբ ընկերությունների աշխատակազմերից կրճատված ավտոմեքենաների թիվը համաձայն որոշման կից հավելվածի և ապահովել գործընթացի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացումը: Անդրադառնալով որոշմանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ մեքենաների կրճատման գործընթացը շարունակվում է. այս շաբաթվա ընթացքում լրացուցիչ ևս 30 մեքենա է կրճատվել: Նշվել է նաև, որ որոշման հավելվածում ներկայացված է թե սպասարկման նպատակով որքան մեքենա է հանրապետական գործադիր մարմնի համար պլանավորվել 2016թ. բյուջեով և որքան է նախատեսվում 2017թ. բյուջեով:

Կլուծվեն մարզերի առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնախնդիրները

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով գումար կհատկացվի Լոռու և Տավուշի մարզերի առաջնահերթ մի շարք խնդիրների լուծման նպատակով: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ այդ խնդիրները ՀՀ վարչապետին են ներկայացվել վերոնշյալ մարզեր մայիսի 4-ին նրա կատարած աշխատանքային այցի շրջանակում: Այսպիսով՝ կվերանորոգվեն Լոռու մարզի Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի մանկապարտեզի շենքը, քաղաքի 3-րդ փողոց Նոր Միկրոշրջան N 4 բազմաբնակարան շենքի տանիքը: Նախարարի խոսքով՝ վարչապետի հանձնարարությամբ ևս մի կարև որ հարց լուծում կստանա. գումար կհատկացվի Տավուշի մարզի Զորական համայնքի դպրոցի վթարային շենքի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար, որպեսզի հաջորդ բյուջետային տարում համայնքն ունենա դպրոցի նոր շենք: Կկառուցվի Տավուշի Ջուջևան համայնքի ջրագիծը, որով ամբողջությամբ կլուծվի թաղամասի խմելու ջրի խնդիրը: Կասֆալտապատվեն նաև մարզի Ոսկևան համայնքի ճանապարհները: Նախարարը նշել է, որ վարչապետի այցելության ժամանակ բարձրացվել է Զորական համայնքի զոհված զինվորի ընտանիքին բնարակարանով ապահովելու խնդիրը: Դավիթ Լոքյանը տ եղեկացրել է, որ տան շինարարությունն արդեն սկսվել է և այն կավարտվի առաջիկա ամսում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ շինարարությունը բյուջեի գումարներով չի իրականացվում. «Գործարարներ են օգնել, և այդ տունը կառուցելու ենք միասին»: 
Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում կառուցվող ջրագծի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Հիմնավորման համաձայն՝ համայնքի խմելու ջրի ջրամատակարարման համակարգը գտնվում է անմխիթար վիճակում. ջրամատակարարումն իրականացվում է խմելու ջրի որակի պահանջներին չ բավարարող ջրով և անկանոն: 
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը ներառվել է սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկում: Նախարարի խոսքով՝ այս հարցը նույնպես քննարկվել է ՀՀ վարչապետի Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ: Կառավարության համապատասխան որոշման ընդունումը պայմանավորված է Նոյեմբերյան համայնքի բնակիչների կենսապայմանների բարելավման անհրաժեշտությամբ: Այսուհետ համայնքի բնակիչներին կտրամադրվի սոցիալական աջակցություն՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման տեսքով: 
Գործադիրի մեկ այլ որոշմամբ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարման արդյունքում Ալավերդի համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված ֆինանսական միջոցները կուղղվեն համայնքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատության կարիքների համար մետաղապլաստե դռան և պատուհանի ձեռքբերման աշխատանքների իրականացմանը: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն նախադպրոցական ուսումնական հաստատության շենքային պայմանները:

Հստակ կսահմանվեն երեխայի այլընտրանքային խնամքի տրամադրման առաջնահերթությունները

Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվել են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները: Ըստ այդմ՝ հստակ կսահմանվեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների` այլընտրանքային խնամքի տրամադրման առաջնահերթությունները՝ նախապատվությունը տալով խնամքի ընտանիքահեն կամ ընտանեկանին մոտ ձևերին՝ որդեգրմանը, խնամակալությանը/հոգաբարձությանը, խնամատար ընտանիքին և միայն դրանց անհնարինության դեպքում՝ շուրջօրյա խնամք իրականացնող որևէ հաստատությունու մ երեխայի տեղավորմանը: Բացի այդ, երեխայի խնամքի ու պաշտպանության իրավասություն ունեցող մարմինների համար պարտադիր կատարման ենթակա գործառույթ կդառնա կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների կյանքի պայմանների համակողմանի և խորը ուսումնասիրությունը և երեխայի համար այլընտրանքային խնամքի բոլոր տեսակների նպատակահարմարության մասին հիմնավոր եզրակացության կազմումը: Արդյունքում՝ հնարավորինս կկանխարգելվի երեխաների մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ. կիրականացվեն համակողմանի և շարունակական աշխատանքներÕ շուրջօրյա խնամքի հաստատություններում տեղավորված երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու ուղղությամբ և այլն: 
Գործադիրը հաստատել է նաև ՀՀ-ում աշխատող օտարերկրացի մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը նախքան նրա կենսաթոշակային տարիքը մարվելու դեպքում առաջացած միջոցները հօգուտ մասնակցի` օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու կարգը և պայմանները: Հաստատվել է նաև փոխանցում կատարելու համար կարգով սահմանված պայմանների առկայությունը հավաստող տեղեկանք ստանալու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացվող դիմումում նշվող տվյալների կազմը, փաստաթղթերը և ներկայացման կարգը:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրի հավանությանն է արժանացել ««ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրինագծերի նպատակն է, իրավական որոշակիության սկզբունքից ելնելով, հստակ տարբերակում մտցնել «անհնարինություն» և «չարամտորեն խուսափել» եզրույթների միջև, ինչպես նաև ներդնել համապա տասխան մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի պատիժը կատարող մարմնի կողմից պարզել տուգանքը չվճարելու անհնարինության դեպքերը տուգանքը չվճարելու չարամտորեն խուսափելու դեպքերից՝ հաշվի առնելով այն, որ չարամտությունը՝ որպես քրեորեն դատապարտելի սուբյեկտիվ գործոն և հասարակական առավել վտանգավոր երևույթ, հանգեցնում է փոխարինվող պատժի խստացմանը: Պատժի խստացումը նպատակ է հետապնդում վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, կանխել հանցագործությունները, այսինքն՝ երաշխավորել սահմանադրական կարգի հիմունքների պահպանումը:
Գործադիրը հավանություն է տվել ««Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է ոստիկանության ուսումնական հաստատությունում ընդունելությունը խթանելու, ոստիկանությունում առաջացող թափուր հաստիքներն առավել արդյունավետ համալրելու անհրաժեշտությամբ: Օրինագծով նախատեսվում է ոստիկանության միջին խմբի պաշտոններում, բացի ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիներից, հնարավորություն ընձեռել նշանակելու նաև համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին, ինչպես նաև հանել ավագ, գլխավոր և բարձրագույն խմբի համար նախատեսված ոստիկանական կրթության պահանջը: 
Հավանությանն է արժանացել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունմամբ կկարգավորվեն համայնքներին կամ պետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ իրավունքի փոխանցումը պետությանը կամ համայնքին՝ առանց միջանկյալ գրանցումների: Օրինագծի ընդունմամբ կունենանք ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերի շրջանակներում ջրային, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, կառույցների, դրանցով զբաղեցված հողերի նկատմամբ իրականացված բարելավումները` առանց վարչարարության ձգձգումների պետությանը կամ համայնքներին` միասնական շահագործումն ապահովելու նպատակով, փոխանցելու հնարավորություն, միաժամանակ ապահովելով պետական կամ համայնքային միջոցների խնայողություն: Օրինագիծը համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: 
Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սերմնաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սերմնաբջիջների պահպանության բանկում: Կառավարության եզրակացության համաձայն՝ օրինագծի ընդունումը նպատակահարմար չէ: Մասնավորապես, նշված է, որ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում արդեն իսկ առկա է նույնաբովանդակ դրույթ: Բացի այդ, ըստ եզրակացության, ներկայացված նախագիծը խնդրահարույց է էթիկական տեսանկյունից:

Միջազգային համագործակցություն

Գործադիրը համաձայնություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ օբյեկտներում վթարների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը կնպաստի ԱՊՀ անդամ-պետությունների էլեկտրաէներգետիկական օբյեկտներում համակարգային կամ այլ բնույթի հակավթարային միջոցառումների մշակմանը և վթարների կանխարգելմանը, ԱՊՀ անդամ-պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի էներգետիկ անվտանգության մակարդակի և հուսալիության բարձրացմանը: Համաձայնագրով նախատեսված նպատակների համար կողմերն իրականացնելու են էլեկտրաէներգետիկական օբյեկտներում վթարների մասին տեղեկատվության միջպետական փոխանակում: 
Կառավարությունը համաձայնություն է տվել «Էլեկտրաէներգետիկայի բնագավառում մասնագիտական կրթության ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագիրն ուղղված է էլեկտրաէներգետիկական բնագավառում մասնագիտական պատրաստման և վերապատրաստման բարձրացմանը, և այ դ նպատակով բազային ուսումնական հաստատությունների համար ընդհանուր սկզբունքների և հիմնական պահանջների մշակմանը, նշված բնագավառում ազգային օրենսդրությունների հարմոնիզացիային և ԱՊՀ անդամ պետությունների համար անհրաժեշտ իրավական հենքի ստեղծմանը՝ ապահովելու ուսուցման և վերապատրաստման վկայագրերի համարժեք փոխճանաչումը: 
Գործադիրը համաձայնություն է տվել «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջև՝ մի երկրի տարածքից մյուս երկրի տարածք ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման դեպքում տեղեկատվական փոխգործակցության ապահովումն է: Համաձայնագրով կարգավորվում են ԱՊՀ անդամ երկրների միջև ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման ընթացքում դրանց անընդհատ կարգավորման վերահսկողությունը: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի կողմերի միջև ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման աջակցմանը և ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով գիտատեխնիկական նորարարական մշակումներին և առաջատար տեխնոլոգիաների ներդրմանը: 
Կառավարության որոշմամբ համաձայնություն է տրվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի շահերից բխող երկրատարածական տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: 
Կառավարությունը որոշել է համաձայնություն տալ «Ազատ առևտրի գոտու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետությունների միջև պետական գնումների կարգավորման կանոնների և ընթացակարգերի մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Փաստաթղթով նախատեսվում է կարգավորել պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների հարաբերությունները: Մասնավորապես՝ այն ուղղված է ազատ առևտրի գոտում ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի հնարավորությունների ընդլայնմանը` մասնակից պետությունների գնումների մասին օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով գնումների ոլորտում հարաբերությունների կարգավորման պայմանների մոտարկման, պետական գնումների տեղեկատվական հրապարակայնության և թափանցիկության, մասնակից պետությունների պոտենցիալ մատակարարների պետական գնումներին անարգել և հավասար մասնակցության ապահովման, գնումների ոլորտում մրցակցության խթանման միջոցով: 
Համաձայնություն է տրվել նաև «Ագրոկենսաբազմազանության պահպանման մասին» կոնվենցիայի կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ երկրի կենսաբազմազանության պահպանության և բնական պաշարների կայուն օգտագործման ու կառավարման ոլորտում կարևորվում է միջազգային համագործակցությունը, որի նպատակն է ուշադրություն դարձնել նշված բնագավառում արդյունավետ լուծումների մշակմանը ն պաստող գործունեությանը` ներառյալ տվյալ ոլորտում որոշում կայացնողներին, ինչպես նաև հասարակության լայն զանգվածներին ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը և արագ արձագանքումը:

Այլ որոշումներ

Արդարադատության նախարարության համակարգում Պրոբացիայի պետական ծառայություն ստեղծելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում՝ համապատասխան նախադրյալներ առաջացնելով «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի լիարժեք գործողությունն ապահովելու ուղղությամբ:
Գործադիրը սահմանել է Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման նպատակով տրամադրման ենթակա հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտա րելու անհնարինության որոշման չափորոշիչները: Այսպիսով՝ նախատեսվում է սահմանել այն չափորոշիչները, որոնցից ելնելով հնարավոր կլինի որոշել, թե ընդլայնման նպատակով տրամադրվող հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր է օտարել աճուրդային կարգով, թե ոչ: Հիմնավորման համաձայն, որոշման ընդունման դեպքում հարցին կցուցաբերվի միատեսակ մոտեցում, որն իր հերթին կբերի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Կառավարության հավանությանն է արժանացել Հարավային ջրավազանային տարածքի կառավարման պլանի 2016-2021թթ.միջոցառումների ծրագիրը, որի հիմնական նպատա կն է հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները: Կառավարման պլանի արդյունավետ իրագործումը կնպաստի նաև Հարավային ջրավազանային կառավարման տարածքում ջրային ռեսուրսների ավելի արդյունավետ և համապարփակ կառավարմանը: Գործադիրը հաստատել է նաև Հարավային ջրավազանային տարածքի 2016-2021 թթ. կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները:
Գործադիրի համապատասխան որոշմամբ գումար կհատկացվի Կրթության և գիտության նախարարությանը՝ Հայաստանում չինական դպրոցի շինարարական աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու համար: Մեկ այլ որոշմամբ էլ նախարարությանը գումար կհատկացվի «Dasaran» կրթական ծրագրի գործընթացը բնականոն կազմակերպելու համար:
Կառավարությունն ընդունել է «Գույք ձեռք բերելու և օտարելու մասին» որոշումներ. պետությունը ձեռք է բերում ք. Երևան Հանրապետության Հրապարակ Կառավարական թիվ 2 տան թիվ 1 և թիվ 3 տարածքների հասցեների գույքը, որոնք հետո վաճառում է «Տանգո» ՓԲԸ-ին:

Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеАрмянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордВласти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»