Ереван, 03.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայ փաստաբանն իրավունք է ստացել հանդես գալ Միջազգային քրեական դատարանում

Քրեական գործերով զբաղվող փաստաբան Սևագ Թորոսյանն ընդունվել է մոլորակի 650 փաստաբանների ակումբ, ովքեր իրավասու են հանդես գալ Միջազգային քրեական դատարանում:

Լինելով Պաղեստինի նախկին նախարար Մոհամեդ Դահլանի, «Ռոտշիլդ» հիմնադրամի, Ֆրանսիայի պատգամավոր Ռոշբլուանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության փաստաբանը` հետաքրքիր ճակատագիր ունեցող այս ծագող աստղը սերում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ ընտանիքից:

«XX դարում նորովի բացվեցին Հայոց ցեղասպանության վերքերը. հարցը մուտք գործեց Միջազգային քրեական դատարան»,- 2013թ. գրել էր հայ փաստաբանը Փարիզի փաստաբանների միության նախագահ Պիեռ-Օլիվիե Սյուրի հետ հեղինակած «Հաֆինգտոն Պոստ» պարբերականում տպված հոդվածում:

Այսպիսով, Ցեղասպանությունից փրկված ընտանիքից սերող հայ փաստաբանի մուտքը Միջազգային քրեական դատարան իրարամերժ զգացում էր առաջացնում, մասնավորապես, հարց էր ծագում, թե ում կպաշտպանի նա՝ հանցագործների՞ն, թե՞ զոհերին:

«Բոլորին: Ես կպաշտպանեմ բոլորի շահերը: Քանի որ նրանք՝ բոլորն էլ՝ զոհ, թե դահիճ, ապրում են իմ մեջ վաղուց»,- ասել էր Սևագ Թորոսյանը:

Հռոմի կանոնադրությամբ 1998թ. ստեղծված Միջազգային քրեական դատարանը յուրահատուկ կոչ հղեց աղմկահարույց գործերի փաստաբաններին: Այսօր արդեն աշխարհի մոտ 650 մասնագետ՝ փաստաբան, համալսարանական, փորձագետ, լիազորված են ողջ աշխարհում պաշտպանել մարդկության դեմ գործած մոլորակի ամենածանր հանցանքները՝ ցեղասպանություն, պատերազմներ, ոճրագործություններ:

«Ես լսել եմ «ցեղասպանություն» բառը 4 տարեկանում: Դրանից հետո իմ կյանքի ամեն մի օրը ես լսում էի այդ բառը: Այդպիսի ծանր բեռով ես այլ ելք չունեի, քան փաստաբան դառնալ»,- տեսակետ է հայտնել Սևագ Թորոսյանը:

Նա առաջին փաստաբաններից էր, ով գործ է ունեցել այնպիսի աղմկահարույց դատավարությունների հետ, որոնք վերաբերում էին ժամանակակից աշխարհը վերափոխելուն և այն հազվագյուտ փաստաբաններից է, ով մասնակցել է XXI դարի վերափոխման դատավարությանը:

Պաշտպանելով Պաղեստինի նախկին նախարար Մոհամադ Դահլանի իրավունքները, ով ձգտում էր Մահմուդ Աբբասից հետո կառավարել երկիրը, սակայն դարձել էր Էմիրություններ արտաքսված պատգամավոր, 2015թ. ապրիլին Ռամալլահի հակակոռուպցիոն դատարանի կողմից ձեռք բերեց պատմական նշանակության դատավճիռ: Այդ դատավճիռը դարձավ պաղեստինյան արդարադատության անկախության խորհրդանիշը՝ հակադրելով այն ամենազոր գործադիրի ջատնքերին:

Այսպիսով, ֆրանսիացի փաստաբանի այդ աջակցությունը Արևմուտքի սահմաններից դուրս գտնվող իրավական պետության զարգացմանը սկիզբ դրեց Պաղեստինում արդար դատավարության հայեցակարգի ի հայտ գալուն: Լինելով նորարար փաստաբան` նա մեծ հետաքրքրություն ցուցաբերեց տեխնիկական պաշտպանության նկատմամբ՝ իրականացնելով «կառուցված բռունցքների ապամոնտաժում»:

Հայ փաստաբանի ջանքերի շնորհիվ 2014թ. դադարեցվեց Maif-ի արհմիութենականների նկատմամբ դատական հետապնդումը: Նույն հաջողությունը ունեցավ նաև «Գալերի Լաֆայետի» աշխատակիցներից մեկի գործը պաշտպանելիս, ում աշխատանքից հեռացրել էին թոշակի անցնելուց մեկ տարի առաջ՝ աղբանոցից իրեր գողանալու համար: Սևագ Թորոսյանը պաշտպանում էր նաև նաև գնդապետ Ալեքսիս Արիֆի՝ SDIS14 գործը: Գործի քննարկումները տեղի ունեցան Փարիզի 11-րդ ուղղիչ պալատում, որտեղ քննարկվում են Ֆրանսիայի ամենաաղմկահարույց քաղաքական-ֆինանսական գործերը:

«Երևակայությունը հմտություն է, որը չի ուսուցանվում իրավաբանության ֆակուլտետում»,-խոստովանում է անվանի փաստաբանը:

Ի դեպ, նա առաջինն էր, ով 2013թ. ստեղծեց «Քաղաքական քրեական իրավունք» հայեցակարգը: Այն նոր ուղղություն էր, որն այդուհետ ուսուցանվում է համալսարանում: Այսօր Սևագ Թորոսյանը պաշտպանում է ֆրանսիայի Ժողովրդավարական անկախ միություն խմբավորման անդամ, պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի շահերը, որի դեմ գործը բացվել էր Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված հայցի հիման վրա:
Հարցը վերաբերում է Ռոշբլուանի այն հայտարարությանը, թե այդ երկիրը «ահաբեկչի վարք է դրսևորում»: Այն որակվել էր որպես զրպարտություն և ստանձնելով պատգամավորի պաշտպանությունը՝ հայ փաստաբանը ձեռնամուխ է եղել անդրադառնալու օտար երկրների կողմից Ֆրանսիայում հարուցված քրեական հայցերի բուն թեմային, որը վերաբերում է զրպարտությանը: Նրա կարծիքով՝ ժամանակն է, որ իրերը կոչվեն իրենց իսկական անուններով:

«1881թ. օրենսդիրը երբևէ նպատակ չի ունեցել պաշտպանել պետություն-ազգերին: Պատկերացնո՞ւմ եք, որ մի օր Միացյալ Նահանգները կամ Ռուսաստանը հանդես գան հայցով բոլոր նրանց դեմ, ովքեր ամեն օր նրանց որակում են որպես «բնապետր» կամ «ահաբեկիչ»: Քրեական իրավունքը քաղաքական հաղորդակցման միջոց չէ, առավել ևս, պատերազմի գործիք»,- ասում է փաստաբանը:

Ուղղիչ պալատներից մինչև Միջազգային քրեական դատարան, Սևագ Թորոսյանը հանցագործների և նրանց տանուլ տված գործերը պաշտպանող քրեագետ փաստաբանի առաքելության մեջ տեսնում է գերագույն կոչում:

«Փաստաբանը ոչ միայն իր հաճախորդի, այլև հանրային ազատությունների պաշտպանն է»,- ասում է հայ փաստաբանը:

Այս տարվա հուլիսի 6–ին նա Կուաշի գործի շրջանակում կպաշտպանի լրագրող Ժան-Պոլ Նեյի գործը, որն ուղարկվել է Փարիզի ուղղիչ դատարանի 17-րդ պալատի կողմից: Լրագրողը 2015թ. հունվարի 7-ին Charlie Hebdo-ում ահաբեկչության հենց նույն օրը տարածել էր այն իրականացնողների ինքնությունները, մինչդեռ ոստիկանությունը ահաբեկիչների ակտիվ որոնումների մեջ էր:

Ա.Գ.

 

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»