Հնդիկ տղամարդը հեռացրել է բոլոր ատամներն ու 500-ից ավելի դաջվածք արել` Գինեսի ռեկորդակիր դառնալու համար (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Հնդկաստանի բնակիչ Հար Պարկաշ Ռիշին, ով տարված է Գինեսի ռեկորդներ սահմանելու մոլուցքով, հեռացրել է բերանում եղած բոլոր ատամներն ու մարմնի վրա 500-ից ավելի դաջվածք արել, որպեսզի իր անունը ևս մեկ անգամ գրանցվի հանրահայտ գրքում:
Ինչպես նշում է Reuters-ը, ընդհանուր առմամբ, տղամարդն առ այսօր սահմանել է 20-ից ավելի ռեկորդ, սակայն չի պատրաստվում սահմանափակվել այսքանով:
Հայտնի է, որ Ռիշին ատամները հեռացնելուց հետո կարողացել է բերանում 496 խմելու ձողիկ, ինչպես նաև 50-ից ավելի այրվող մոմ տեղավորել: Բացի այդ, նա ռեկորդ է սահմանել իր մարմնի վրա 500-ից ավելի դաջվածք ունենալու համար:
74-ամյա տղամադու մարմնին եղած դաջվածքներից 366-ը պատկերում են օտար պետությունների դրոշները: Բացի այդ, Ռիշիի մարմնին կան Բարաք Օբամայի, Մահաթմա Գանդիի, Էլիզաբեթ 2-րդի և այլ հայտնիների դիմանկարները:




