Կառավարությունը հաստատեց Հարավային ջրավազանային տարածքի կառավարման պլանը
ОбществоՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հարավային ջրավազանային տարածքի կառավարման պլանի 2016-2021թթ.միջոցառումների ծրագրին: ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները:
«Կառավարման պլանի արդյունավետ իրագործումը կնպաստի նաև Հարավային ջրավազանային կառավարման տարածքում ջրային ռեսուրսների ավելի արդյունավետ և համապարփակ կառավարմանը»,- ասաց Հակոբյանը:
Գործադիրը հաստատեց նաև Հարավային ջրավազանային տարածքի 2016-2021 թթ. կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները: