Ահա` ինչու են բաժանվել Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը
LifestyleՆախ գալիս է սերը, ապա ամուսնությունը, այնուհետ երեխաները։ Էմբեր Հերդը պատրաստ էր կազմել իրական ընտանիք Ջոնի Դեփի հետ, սակայն, ըստ լուրերի, Դեփը չի ցանկացել երեխաներ ունենալ։ Դեփի այս որոշումը Էմբեր Հերդին չի թողել այն ընտրություն, քան բաժանումն էր։
«Ջոնին ու Էմբերը հակասում էին միմյանց, քանի որ Էմբերը ցանկանում էր երեխա ունենալ, իսկ Ջոնին՝ ոչ»,-ասել է Hollywood Life-ի աղբյուրը։
Ջոնի Դեփն արդեն ունի 2 երեխա նախկին կնոջից՝ Վանեսա Պարադիից․ 16-ամյա Լիլի Ռոուզ Դեփն ու 14-ամյա Ջոն Դեփը։
Դեփը փորձել է համաձայնության գալ Էմբեր Հերդի հետ՝ առաջարկելով որդեգրել 8-9 տարեկան երեխա, սակայն Էմբերը ցանկացել է ունենալ իր երեխան։
Էմբերը հնարավոր է ցանկացել է երեխա ունենալ Ջոնիից, քանի որ նրա երեխաները «ատում» են իրեն։ Նշվում է, որ Լիլի Ռոուզն ու Ջեքը բաց քննարկել են, թե որքան են իրենք ատում Էմբերին Ջոնիի 2 քույրերի հետ։