Քիմ Քարդաշյանը ներկա է եղել քրոջ նախկին ամուսնու ծննդյան տոնին (ֆոտո)
LifestyleՕրերս Քիմ Քարդաշյանի քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի նախկին ամուսինը՝ Սքոթ Դիսիկը, նշել է ծննդյան 33-ամյակը։ խնջույքին ներկա է եղել նաև Քիմը՝ դստեր՝ Նորթի հետ։
Ծննդյան խնջույքին ներկա են եղել Քարդաշյան ընտանիքի գրեթե բոլոր անդամները՝ այդ թվում Քլոե Քարդաշյանը, Քրիս Ջենները, Քորթնի Քարդաշյանը։
Քիմը շլացնող տեսք ուներ, նա 2-րդ ծննդաբերությունից հետո վերադարձել է նախկին կազմվածքին և կարող է իրենց թույլ տալ կրել բաց ու համարձակ զգեստներ։ Նա այդպես էլ արել է. Քիմը կրում էր սպիտակ զգեստ՝ թափանցիկ ու խորը դեկոլտեով։


