ՌԴ-ի և Ղազախստանի իշխանությունները ԵՏՄ-ի գործարկումից հետո կաջակցեն գործարարներին. Պուտին
Международные новостиՌԴ-ի և Ղազախստանի իշխանությունները կաջակցեն ձեռնարկատերերին 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) նորմերի ուժի մեջ մտնելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուսական պետության ղեկավարը նշել է, որ ԵՏՄ-ի գործարկումն ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի ջերմաէներգետիկական համալիրի ոլորտում համատեղ աշխատելու համար, ինչպես նաև թույլ կտա կրճատել կապիտալների, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի տեղաշարժման արգելքները և կնպաստի կոոպերացիոն նախագծերի թվի ընդլայնմանը:
«Կարևոր է, որ տարածաշրջանային իշխանությունները, բիզնեսը, արդյունաբերողներն ու ներդրողները լիովին օգտվեն ստեղծված հնարավորություններից: Մենք, անպայմանորեն, և՛ կառավարությունների, և՛ նախագահների մակարդակով ամեն կերպ կնպաստենք դրան»,- ասել է Պուտինը ՌԴ-ի և Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության համաժողովի նիստում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: