Օրվա բաղադրատոմս. «Կանացի քմահաճույք»
LifestyleԲաղադրամասեր՝
Շոկոլադե կեքսի համար՝
2 հատ ձու
170 գրամ շաքարավազ
50 գրամ սերուցքային կարագ
1 ու կես թեյի գդալ սոդա
2 ճաշի գդալ կակաոյի փոշի
2 ճաշի գդալ մեղր
350 գրամ ալյուր
Կրեմ՝
500 մլ կաթ
2 հատ ձու
4 ճաշի գդալ ալյուր
100 գրամ շաքարավազ
100 գրամ սև շոկոլադ
100 գրամ սերուցքային կարագ
Վանիլին
Պատրաստման եղանակ՝
Կրեմի համար 400 մլ կաթը խառնել շաքարավազի հետ, եռացնել, այլ ամանի մեջ խառնել ձուն, ալյուրը, վանիլինը, 100 մլ կաթը։

Երկու զանգվածները միախառնել, կրկին դնել կրակին, վերցնել կրակից ու ավելացնել շոկոլադը։

Կարագը, շաքարը, մեղրը, ձուն, սոդան միախառնել։ Գոլորշու վրա խառնել։

Միատարր դառնալուց հետո վերցնել գոլորշու վրայից, ավելացնել կակաոյի փոշին։

Խմորը բաժանել 8 մասի։

Գրտնակել, հերթով թխել ջեռոցում 180 աստիճանով։
Կարագը հարել, ավելացնել պատրաստի կրեմը։ Շերտերը պատել կրեմով, 30 րոպե դնել սառնարան։

