Ո՞ր երգչուհու երգն է գողացել Ջասթին Բիբերը
LifestyleՋասթին Բիբերը հայտնի հիթ Sorry-ն ռեկորդ է սահմանել Billboard-ի չարտերում, սակայն նրան մեղադրում են պլագիատի մեջ: Ամերիկացի երգչուհի Քեյսի Դենիելը դատի է տվել Ջասթին Բիբերին, երգի պրոդյուսերներին՝ Skrillex-ին, Warner-Tamerlane Publishing Corp. և Universal Music ընկերություններին: Հայցում նա նշել է, որ Sorry երգում կան էլեմենտներ, որոնք գողացվել են իր Ring The Bell երգից: «Երգերի նմանությունը դուրս է պատահականությունների կամ ազատ ստեղծագործությունների սահմանից»,- ասվում է հայցում:
Եվ իսկապես, երգերը սկսվում են նույն հնչյուններով, որը նկատելի է հենց առաջին անգամ լսելուց: Երգչուհին պահանջում է ֆինանսական փոխհատուցում և երգի արգելում երաժշտական ծառայություններում: