Ինչպես պատրաստել ակտիվացված ածխով դիմակ
LifestyleԱյս դիմակը, որը ներկայացնում է ORER.am-ը, համապատասխանում է մաշկի բոլոր տեսակներին:
Այս դիմակը իր հատկություններով նման է կավով դիմակին, սակայն մասնագետները պնդում են, որ ածուխն ավելի մաքուր է:
Բաղադրիչներ՝
- 1 թեյի գդալ ակտիվացված ածուխ
- 1 թեյի գդալ ալոե վերայի յուղ կամ հյութ
- 1 թեյի գդալ ջուր
- 5 կաթիլ թեյի ծառի յուղ
- 1 պտղունց ծովի աղ
Բաղադրիչները խառնել ու քսել դեմքին բարակ շերտով: Սպասել մինչև չորանա, ապա լվացվել: Դիմակը մաքրում է մաշկը և ազատում ավելորդ յուղից: