Ոստիկանություն. Ալկոհոլ օգտագործած անչափահաս վարորդներ չեն հայտնաբերվել
Общество«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 204 տրանսպորտային միջոց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մանրամասնում են, որ հատուկ պահպանման տարածք Երևանից տեղափոխվել է 91 մեքենա, որից չորսի վարորդը եղել է անչափահաս, 113-ը՝ մարզերում, վարորդներից 35-ը եղել են անչափահաս:
Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարող 27, մարզերում նույնքան՝ 27 վարորդ: Ալկոհոլ օգտագործած անչափահաս վարորդներ չեն հայտնաբերվել: