Հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակը հանգիստ է եղել
ОбществоՀայ-ադրբեջանական պետական սահմանագոտում մայիսի 28-ի լույս 29-ի գիշերն օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել և հանգիստ է եղել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ:
ՀՀ զինված ուժերն ամենօրյա ռեժիմով վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: