«Հին Երեւանի» կառուցապատման ծրագրի փաստաթղթերը ձևակերպման փուլում են
ОбществоԵրևանի քաղաքապետ ՏարոնՄարգարյանն հնարավոր է համարում 2016 թվականին «Հին Երեւանի» կառուցապատման ներդրումային ծրագրի մեկնարկը։
«Խոշոր ծրագիր է,150 մլն դրամի ներդրում է պահանջում, եւ այսօր կան այդներդրողները, արդեն քաղաքաշինական փաստաթղթերն ենքձեւակերպում»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց Տարոն Մարգարյանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ներկայացնող տարածքները չեն քանդվելու։
«Հին Երեւանի» կառուցապատման ներդրումային ծրագիրն ստորագրվել է 2014 թվականին, շինարարարական աշխատանքերը պետք է սկսվեին 2015 թվականին
Տարոն Մարգարյանն անդրադարձավ նաև մայրաքաղաքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին։
«Երեւանի քաղաքային տնտեսությունում առաջնային եւ երկրորդական խնդիրներ չկան, բոլորն էլ առաջնային են, բայց այսօր բոլորս տեղյակ ենք, որ մենք ունենք տրանսպորտի, կանաչ տարածքների ավելացման, քաղաքաշինական, ճարտարապետական, բազմաբնակարան շենքերի ֆոնդի պահպանման խնդիր, սակայն փորձում ենք այդ խնդիրները լուծել»,- ասաց քաղաքապետը։