Քանյե Ուեսթին թալանել են
LifestyleՔանյե Ուեսթ Կալիֆոռնիայում գտնվող ստուդիան երկուշաբթի օրը թալանել են,- գրում է ORER.am-ը:
Արտիստը կարծում է, որ դա իր ընկերներից մեկն է արել: Հանցագործները գիշերը մտել են Ուեսթի ստուդիա և այնտեղից տարել են 20 հազար դոլլար արժեքով տեխնիկա:
Վնասը կարող է ավելի շատ լինել, քանի որ նոութբուքներում Քանյեի նոր աշխատանքներն էին. երգի բառեր, երաժշտություններ, նոր հագուստի էսքիզներ:
Քանյեն կարծում է, որ դա ներսից ինչ-որ մեկն է արել, քանի որ դարակները քանդված չեն եղել և վերցնողը կարծես իմացել է, թե որտեղ ինչ կա: