Բուրաստանի դպրոցի շրջանավարները Վերջին դասից հետո այցելեցին զինվորներին
ОбществоԶորամասի հրամանատարանական անձնակազմը եւ զինվորները ուրախությամբ ընդունեցին հյուրերին: Աշակերտները զինվորներին շնորհավորեցին Հանրապետության օրվա առթիվ: Աշոտ Թարվերդյանը, շնորհավորելով զինվորներին եւ հրամկազմին մայիսի 28-ի կապակցությամբ, ասաց, որ Առաջին Հանրապետությունը մեր պատմության փառավոր էջերից է:
Շրջանավարտներն օրը հարստացրեցին ռազմահայրենասիրական երգերով ու պարերով: Ելույթ ունեցավ «Բուրաստան» պարային համույթը:
Արեւն արդեն մայր էր մտել, սակայն շրջանավարտները չէին ուզում հեռանալ զորամասից: Նրանք «Նախնական զինվորական պատրաստություն» առաևկայից ստացած գիտելիքները ստուգեցին զորամասում. կրակեցին, քանդեցին եւ հավաքեցին ինքնաձիգները: Զինվորները նրանց ներգրավեցին ռազմահայրենասիրական խաղերի մեջ:
Շրջանավարները դժվարությամբ հրաժեշտ տվեցին զինվորներին, որոնց մեկ տարի հետո փոխարինելու են իրենք: