Բարձրակրունկ կոշիկները վնասում են մանկահասակ աղջիկներին
LifestyleՊետք չէ ձեր փոքրիկ աղջկա համար գնել անգամ փոքր կրունկներով կոշիկներ: Այդիսի խորհուրդ է տալիս ռուս բժիշկ վնասվածքաբան Յուրի Կոստենկոն:
Փոքրիկ կրունը թույլատրելի է դեռահաս տարիքում, գրում է LikarInfo-ն:
Բժիշկը մեկնաբանում է, որ բարձր կրունկը կարող է վաղ տարիքում հանգեցնել հարթաթաթության և մատների դեֆորմացիայի, քանզի երեխաների մոտ ողնաշարը գտնվում է ձևավորման փուլում:
Անհրաժեշտ է նաև հիշել, որ մանուկ և դեռահաս տարիքում կրունկով կոշիկը կարող է հանգեցնել ողնաշարի ողերի հենվածքի սխալ վերաբաշխման: Որպես արդյունք ծագում են ողնաշարի բացասական փոփոխություններ և վաղաժամ օստեոխոնդրոզ: