Դիմակների մեջ օգտագործվող պտուղների ազդեցությունը մաշկի վրա
LifestyleԱնկասկած շատերն այս կամ այն պտուղից դիմակ պատրաստելուց անտեղյակ են, թե հատկապես ինչ ազդեցություն են դրանք ունենում մաշկի վրա:
Կարծում ենք, հետաքրքիր կլինի իմանալ, թե որ դիմակն ինչպիսի ներգործություն է ունենում ձեր մաշկի վրա:
-Ծիրանը հանգստացնում է մաշկը,
-սմբուկը խոնավացնում է չոր, բորբոքված մաշկը,
-բանանը խոնավացնում, հարթեցնում և փափկեցնում է,
-հապալասը նեղացնում է ծակոտիները և փափկեցնում,
-դեղձը հարթեցնում, փափկեցնում է,
-խաղողը խոնավացնում և փափկեցնում է,
-ելակը խոնավացնում և առողջացնում է, այնպես, ինչպես և մորին,
-կիրտրոնը շատ լավ նեղացնում է ծակոտիները (կիտրոնի հյութի մեջ միշտ ավելացվում է մեկ այլ պտղի հյութ, քանի որ այն շատ ուժեղ ազդեցություն ունի),
-տարբեր տեսակի հաղարջները նեղացնում են ծակոտիները և առողջացնում մաշկը,
-խնձորը հրաշալի կերպով խոնավացնում է մաշկը: