«Հայ դաշնամուրային երաժշտություն». կայացավ սպասված համերգի երկրորդ մասը
КультураԵրեկ՝ մայիսի 28-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Հայ դաշնամուրային երաժշտություն» համերգային ծրագրի երկրորդ մասը: Այս համերգի առաջին մասը կայացել էր դեռևս երկու տարի առաջ:
Մասնակցեցին երեք երաժիշտներ՝ Արմեն Բաբախանյանը, Վահագն Հայրապետյանը և Ամերիկայի միացյալ նահանգներից ժամանած երաժիշտ Վարդան Օվսեփյանը:
Հնչեցին Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Բաղդասարյանի ստեղծագործություններից: Համերգային ծրագիրը սկսվեց և ավարտվեց Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով, համապատասխանաբար «Վալսով» և «Սուսերով պարով»:
Ավելի քան 1.5 ժամ տևած համերգը հաճելի տրամադրություն պարգևեց ներկաներին, իսկ Վահագն Հայրապետյանը խոստացավ, որ նմանատիպ համերգ էլի է կազմակերպվելու և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչ ընկերության տնօրեն Թովմաս Մարտիրոսյանին: