«Արթիկ» ՔԿ-ում դատապարտյալին տեսակցության եկած անձի մոտ փոշենման զանգվածով փաթեթ են հայտնաբերվել
ОбществоՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մայիսի 27-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ. Մ.-ին տեսակցության եկած Գյումրի քաղաքի բնակիչ Կ. Ն.-ին:
Վերջինիս մոտից հայտնաբերել են թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ` առկա երեք առանձին չափաբաժիններով, ընդհանուրը` 2,0 գրամ քաշով սպիտակ փոշենման, բյուրեղանման զանգվածով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: