Ամալ և Ջորջ Քլունիները, Սալմա Հայեկն ու Ռիչարդ Գիրը մասնակցել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի սեմինարին (լուսանկարներ)
LifestyleԱմալ և Ջորջ Քլունիներն այցելում են ոչ միայն կինոպրեմիերաների և բարձրաշխարհիկ միջացառումների։ Նախօրեին հանրահայտ զույգը մասնակցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի սեմինարին, որն անցկացվել է Վատիկանում։
Հռոմի պապի լսարանում եղել են նաև այլ հայտնի աստղեր, ինչպիսիք են Սալմա Հայեկը՝ ամուսնու՝Ֆրանսուա Անրի Պինոյի, և դստեր՝ Վալենտինայի հետ, նաև Ռիչար Գիրը։
Ֆրանցիսկոս պապի սեմինարը նվիրված է եղել փախստականներին։ Հռոմի պապը մեծ ուշադրություն է հատկացնում այս հարցին։ Նախորդ ամիս նա սիրիացի 3 ընտանիքների հունական Լեսբոս կղզուց տեղափոխել է Վատիկան և սրանով չի պատրաստվում սահմանափակվել։
Ջորջ Քլունին, Սալմա Հայեկը և Ռիչարդ Գիրը ևս ակտիվ հումանիտար աշխատանք են կատարում, որի մասին միջոցառմանը հայտնել է նաև Հռոմի պապը և նրանց պարգևատրել մեդալով՝ իրենց կատարած աշխատանքի համար։










