Ինչի համար է անհրաժեշտ գինու շշի խորացված մասը
LifestyleԵթե անգամ ալկոհոլի սիրահար չեք, նկատած կլինեք, որ գինու շիշը իր ձևով տարբերվում է այլ խմիչքների շշերից: Այն ներքևի մասում ներս մտած որոշակի տեղ ունի: Իսկ ինչի՞ համար է դա:
Orer.am-ը որոշեց իմանալ ու ձեզ պատմել այդ խորության մասին: Պարզվում է, որ տարբեր ազգեր գինու շշերը տարբեր կերպ են պատրաստում: Այս խորությամբ շիշը բնորոշ է Բարբադոսին: Այնտեղ խաղողի որոշ տեսակներից պատրաստված գինիները շատ նստվածք են ունենում, իսկ գինով լի շշերը պահվում են հորիզոնական դիրքով: Այդ պատճառով մինչև գինին պահելը շիշը դրվում է ուղղահայաց, իսկ նստվածքը հավաքվում և մնում է ներքևի հատվածում, հետագայում հորիզոնական դիրքով դնելիս նստվածքը չի խառնվում գինու հետ:
