ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվությունն ընդգրկվեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում
ЭкономикаԱզգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ խորհրդարանի առաջիկա քառօրյա նիստի օրակարգում ընդգրկեց ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հիշեցրեց, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը մանրամասն քննարկվել է Ազգային ժողովի բոլոր հանձնաժողովների հետ համատեղ նիստերի ընթացքում: «Ինձ այս պահին մնում է միայն քվեարկության դնել Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի կատարողականը հաշվետվությունն առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ը նդգրկելու մասին որոշումը»,- ասաց Մինասյանը:
Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ քվեարկեցին ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը խորհրդարանական առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու որոշմանը: