Կյանքս իրենով շատ է լցվել. Սոնա Շահգելդյանը՝ որդու ու նոր տեսահոլովակի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Շատ շուտով երգչուհի Սոնա Շահգելդյանը կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որի նկարահանումներով զբաղված է վերջին օրերին: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց՝ երգը, որի հիման վրա նկարահանվում է նոր տեսահոլովակը, իր համար առանձնահատուկ նշանակություն ունի.
««Քեզ եմ սիրել» երգն արդեն մի քանի տարվա պատմություն ունի: Հեղինակը՝ Լիանա Անդրիասյանը, տարիներ առաջ ցույց տվեց ինձ այս երգն ու ասաց, որ ուզում է հենց ես այն ներկայացնեմ հանրությանը: Երգը գրված է լուսահոգի բանաստեղծ Արտակ Համբարձումյանի բանաստեղծություններից մեկի հիման վրա, որի տողերի մեջ կա շատ խորը իմաստ ու հուզական նոտաներ: Նոր ստեղծագործությունս լիրիկական, սոուլ ոճում է, որում երաժշտությունը համահունչ է խոսքերին. Հուսամ կատարումս եւս ներդաշնակ է այս ստեղծագործությանը, որը կդատի իմ հանդիսատեսը»,- պատմեց Սոնա Շահգելդյանը:
Երգի ձայնագրությունն ու գործիքավորումն իրականացվել է «Արվինի ստուդիայում»՝ Միքայել Մալյանի գլխավորությամբ: Իսկ տեսահոլովակի ռեժիսորությամբ, Սոնայի խոսքով, զբաղվել են ընկերներով՝ այն դարձնելով համատեղ աշխատանք.
«Տեսահոլովակի վրա աշխատել ենք բոլորս՝ ես, օպերատոր Վազգեն Մուրադյանը, «ProfArtDance» ստուդիան՝ գեղարվեստական ղեկավարների՝ Տիգրանի ու Վահագնի հետ միասին, որոնց հետ արդեն մի քանի անգամ ենք աշխատել: Այսինքն, որպես այդպիսին, մեկ ռեժիոր չկա այս աշխատանքում, բոլորս ենք աշխատել ու ներդրել մեր գաղափարները: Ի դեպ՝ տեսահոլովակում կա հուզիչ տեսարան, երբ Վահագն ու պարուհին մի շատ հուզիչ ու տպավորիչ պար են բեմադրում՝ այդպիսով նկարագրելով սիրո հույզերը, նրանք ասես պարի միջոցով խոսեն»,- նշեց նա:
Շարունակությունը՝ այստեղ: