Եռյակի քողարկված նպատակները
Блог
Առաջարկների տեսանկյունից ԲՀԿ-ն կողմ է օրենքի մեջ այնպիսի փոփոխություններ մտցնելուն, որը փաստաթղթավորումը կդարձնի կամավորության սկզբունքով, իսկ ավելի կոնկրետ` ԲՀԿ-ն փորձում է գնալ օրենքի իմաստազրկման ճանապարհով:
Մյուս կողմից, եռյակը կոնկրետ լուծումների վերաբերյալ ոչ մի առաջարկ չունի: Խոսքը մասնավորապես վերաբերում է խոշոր բիզնեսին ստվերից դուրս բերելուն:
Ակներև է, որ այս դժգոհությունները հրահրում են խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք ամեն ինչ անում են օրինական դաշտ մտնելուց խույս տալու համար: Ոչ իշխանական ուժերը, ՓՄՁ ներկայացուցիչներին օգնելու իմիտացիա ստեղծելով, փորձում են երկու խնդիր լուծել` 1. ապահովվել խոշոր բիզնեսի ստվերում մնալը (չպետք է մոռանալ, որ ԲՀԿ-ն խոշոր բիզնեսմենների կլաններից մեկի տանիքն է): 2. ՓՄՁ-ներին օգտագործել որպես միջոց` լուծելու սեփական քաղաքական ու բիզնես հարցերը:
Նարեկ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը