Ինձ համար երեխեքի տոնն ամեն օր է, քանի որ երեխաներն իրենք իրենցով արդեն տոն ու ուրախություն են. Աբել Աբելյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Այսօր՝ ամառվա առաջին օրը աշխարհը նշում է «Երեխաների պաշպանության միջազգային օրը»: Այսօր երեւանյան փողոցները մարդաշատ են՝ լցված փոքրիկների զրնգուն ծիծաղներով ու փայլող աչքերով: Փոքրիկների տոնը առավել գունեղ ու տպավորիչ դարձնելու համար ջանք չի խնայում թերեւս յուրաքանչյուր ծնող, նրանցից անմասն չեն մնա նաեւ դերասան ամուսիններ Աբել Աբելյանն ու Օլյա Հակոբյանը, ովքեր երկու որդի ունեն:
Life.panorama.am-ի հետ զրույցում Աբելը նշեց, որ իր համար հունիսի 1-ն առանձնահատուկ նշանակություն չունի, քանի որ երեխաների համար յուրաքանչյուր օրն է տոն համարում.
«Ինձ համար երեխեքի տոնն ամեն օր է, քանի որ երեխաներն իրենք իրենցով արդեն տոն ու ուրախություն են: Ինքս որպես հայր՝ ամեն ինչ անում եմ, որ հնարովորինս շատ երեխաներիս օրերը տոն դարձնեմ: Իհարկե, այսօր ինչ-որ կերպ կնշենք, միասին կայցելենք որեւէ ժամանցային կենտրոն ու կփորձենք ուրախ անցկացնել «Երեխաների պաշտպանության միջազգային օրը»»,- նշեց Աբելն ու հավելեց,- «Այսօր նրանց համար տոն է, բայց մեզ համար աշխատանքային օր, դա մի փոքր խանգարում է, բայց չենք թողնի, որ նրանք զգան դա»:
Երեխաների նվերների հարցում Աբել Աբելյանը հստակեցված մոտեցում ունի.
«Ես երբեք առիթը բաց չեմ թողնում երեխեքիս նվերներ մատուցել, ավելին՝ մենք առիթ չենք էլ փնտրում դրա համար: Այս առումով մի մոտեցում ունեմ՝ մեծ որդուս՝ Էրիկի, հետ մտնում ենք խանութ, առաջինը ինչ ընտրեց, դա էլ գնում ենք ու դուրս գալիս: Մեծ տղաս շուտով 3 տարեկան կլինի, տարիքից ելնելով՝ ընթացքում փորձում եմ ավելի ճանաչողական, զարգացնող խաղալիքներ նրան նվիրել, որպեսզի զարգանա միքտը եւ ասեմ, որ բավականին առաջընաց է գրանցում՝ շատ ճկուն միտք ունի»,- պատմեց դերասանը:
Շարունակությունը՝ այստեղ: