Երևան-Սևան ճանապարհին «Mitsubishi Pajero»-ի վարորդը բախվել է գովազդային վահանակին ու արգելափակվել մեքենայում
ОбществоՀունիսի 1-ին` ժամը 22:46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի 43-րդ կմ-ում «Mitsubishi Pajero» մակնիշի 08 UL 104 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին, ինչի հետևանքով վարորդը (ինքնությունը չի հաջողվել պարզել) արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, այնուհետև Էրեբունու ԲԿ:
Փրկարարները ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա: