Աշխարհը սկսում է առերեսվել ճշմարտությանը. Իվետա Մուկուչյան
LifestyleՀունիսի 2–ը պատմական դարձավ հայերի եւ Հայաստանի համար, քանզի այսօր Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։
Այս մասին գրառում է արել նաեւ «Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացրած Իվետա Մուկուչյանը, որն ինչպես գիտեք, իր պատանեկություն անցկացրել է այնտեղ։
«Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող օրինագիծը։ Աշխարհը սկսում է առերեսվել ճշմարտությանը»,- Facebook-յան իր էջում գրել է Իվետան։