Միայնակ հայրիկը՝ Instagram-ի աստղ
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Գերմանիայում ծնված, Մեծ Բրիտանիայում մեծացած եւ աշխատանքի բերումով ԱՄՆ-ում հայտնված Ուեյն Սկիվինգթոնը վերջերս դարձել է Instagram-ի աստղ։ Ուեյնը Լաս Վեգասի կրկեսի ակրոբատ է։ Եվ եթե կրկես եկած հանդիսատեսին շաբաթական հինգ անգամ նա զարմացնում է իր հնարքներով, ապա Instagram-ում Ուեյնը ամեն օր բոլորին գրավում է իր հոլովակներով, որոնցում նա ցույց է տալիս՝ ինչպես է միայնակ մեծացնում 3 տարեկան որդուն՝ Ռոուենին։

«Իմ եւ որդուս հոլովակները Instagram-ում տեղադրում էի Բրիտանիայում ապրող ընտանիքիս անդամների համար, բայց անծանոթները նույնպես հավանում եւ բազմաթիվ մեկնաբանություններ էին գրում։ Ես շատ ուրախ եմ, որ հոլովակները ոգեւորում եւ հաճույք են պարգեւեում նաեւ ուրիշներին»,- նշել է միայնակ հայրիկը։

Սկիվինգթոնը գիտի, թե որն է իր հոլովակների հաջողության գրավականը։
«Կարծում եմ՝ իմ հոլովակները հայտի են դարձել, քանի որ դրանցում ես եւ որդիս առողջ ապրելակերպով ենք զբաղվում եւ ցուցադրում ենք մեր ճկուն մարմինները։ Բացի դրանից, անծանոթները նաեւ տեսնում են, թե ինչպես է Ռոուենը վստահում ինձ եւ ինչպես եմ ինքնավստահություն ներշնչում նրան մեր խաղերի ընթացքում»։

Հավանաբար հենց այս հատկանիշներն էլ գրավել են Ուեյն Սկիվինգթոնի Instagram-ի էջին հետեւող 25000 օգտատերերին։

Պատրաստեց՝ Յանա