Արմավիրի և Արագածոտնի 400 երեխաներ մասնակցել են մանկական տոնախմբության
КультураՀայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կազմակերպած մանկական մեծ տոնախմբությանը Սարդարապատի հերոսաարտի հուշահամալիրում մասնակցել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի շուրջ 20 համայնքի 400 երեխա: Ինչպես հայտնեցին հիմնադրամից, COAF հաճախող արտադասարանային խմբակների սաները հանդես են եկել մշակութային համարներով, ցուցահանդեսով, ցուցադրական ելույթներով: Հիմնադրամի շահառու մարզերի մի քանի տասնյակ դպրոցահասակ կամավորներ ևս միացել են միջոցառման կազմակերպման աշխատանքներին:
«Տարեցտարի երեխաների և առհասարակ համայնքների ոգևորությունն աճում է, երեխաները սպասում են այս տոնին: Համայնքների ղեկավարներն էլ ջանք չեն խնայում՝ գյուղերի երեխաներին մասնակից դարձնելու միջոցառումներին»,-նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:
Տարիներ շարունակ հիմնադրամում աշխատող և այժմ ձեռներեցության սեփական ծրագիրն իրագործող Մարտիրոս Եղիազարյանը տոնը լիաժեք է դարձրել պաղպաղակ տրամադրելով:
Սարդարապատում Հիմնադրամին են միացել Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը, «Նոր անուններ» պատանի երաժիշտ կատարողների միջազգային փառատոնի մասնակիցները և նորաստեղծ «Տիեզերք» խումբը: