Գեղանկարիչ Էդուարդ Վարդանյանը դստեր՝ Ամալյա Վարդանյանի հետ ցուցահանդես է բացել
КультураՀայաստանի նկարիչների միությունում բացվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Վարդանյանի և նրա դստեր՝ Ամալյա Վարդանյանի աշխատանքների ցուցահանդեսը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացման խոսքով հանդես է եկելՀայաստանի նկարիչների միությաննախագահ Կարեն Աղամյանը: Նա նշել է.«Էդուարդ Վարդանյանիստեղծագործություններն աչքի ենընկնում իրենց ինքնատիպությամբ ևուրույն ձեռագրով: Երկար տարիներՎարդանյանը նվիրել է գեղարվեստիակադեմիային՝ կրթելով բազմաթիվսերունդներ: Նրա աշխատանքներըյուրահատուկ են և կրկնելն անհնար:Շնորհավորում եմ այս գեղեցիկ ցուցահանդեսի առթիվ՝ ցանկանալով Էդուարդ Վարդանյանին մեծ եռանդ ևաշխատանքային բեղուն գործունեություն»:
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Շնորհավորելով նկարչին 70-ամյա հոբելյանի առթիվ՝ նախարարը նշեց. «Սիրելի՛ բարեկամներ, գեղարվեստի ակադեմիանիսկապես հարուստ է Վարդանյանով: Մեր սիրելի Էդուարդը տարիներ շարունակ սերունդներ է կրթել՝ իր արվեստն ուգիտելիքները փոխանցելով երիտասարդ նկարիչներին: Վարդանյանի արվեստում գրավում են կերպարները՝ մարդը ևկենդանին՝ որպես բնության հրաշքներ: Մարդկանց և կենդանիների պատկերները նրա աշխատանքներում արված ենլակոնիկ, վրձնի ճշգրիտ և սահուն շարժումներով: Հետաքրքրական է, որ Վարդանյան ընտանիքում հայրըվերարտադրում է ավանդական հայկական, պատմական անցյալը, իսկ դուստրը մեզ է < b>ներկայացնում եվրոպականքաղաքակրթությունը»:
Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, ինչպես նաև իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան¬Սփյուռք համագործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար նախարար Հրանուշ Հակոբյանը նկարիչ էդիկ Վարդանյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:
Էդուարդ Վարդանյանի արվեստի մասին դրվատանքի խոսքով հանդես եկավ Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:
Միջոցառման վերջում հանդես եկավ հեղինակ Էդուարդ Վարդանյանը: Արվեստագետը շնորհակալություն հայտնեց սփյուռքի նախարարությանը և հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանին՝ իր արվեստը բարձր գնահատելու և աշխատանքների ցուցադրությանն աջակցելու համար»:
Միջոցառմանը մասնակցել են պետական և հասարակական գործիչներ, արվեստագետներ:
Ցուցահանդեսը կազմակերպվել է նաև Հայ կանանց միջազգային միավորման, Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի, Հայաստանի նկարիչների միության «Արտ-Կովկաս» տարածաշրջանային ասոցիացիայի աջակցությամբ։