Փրկարարներն Երևանում օգնել են վատառողջ բնակչին հասնել շտապօգնության մեքենային
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 3-ին` ժամը 13.45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ-Բեկի փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին (Ա. Մ. 1946 թ. ծնված) շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Ա. Մ.-ին (ծնված 1946 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: