Հնդկաստանում 4 ձեռքով եւ 2 ոտքով սիամական երկվորյակներ են ծնվել (ֆոտո)
Lifestylemed.news.am-ը գրում է.
Հնդկաստանում սիամական երկվորյակներ են ծնվել` տղա եւ աղջիկ, որոնք 4 ձեռք, 2 ոտք ունեն, իսկ գրեթե բոլոր ներքին օրգաններն ընդհանուր են:
Հետաքրքիր է, որ երեխաների մայրը` 24-ամյա Շիբրաջո Դեւին, գաղափար չուներ, որ երկվորյակների է սպասում, չնայած հղիության ընթացքում կանոնավորապես գնում էր բժշկի եւ նույնիսկ մի քանի անգամ ԳՁՀ է արել:
Երեխաները ծնվել են Հնդկաստանի արեւելքում գտնվող մասնավոր կլինիկաներից մեկում, սակայն հետո նրանց տեղափոխել են ավելի խոշոր հիվանդանոց, որտեղ նրանց վիճակը կայունացրել են: Սակայն ծնողներին սարսափելի լուր էր սպասում. Երեխաների հետագա բուժման համար անհրաժեշտ էր նրանց Դելի տեղափոխել: Երիտասարդ զույգը նման ուղեւորության եւ մայրաքաղաքում բուժման փող չուներ եւ նրանք ստիպված էին երկվորյակներին տուն տանել:
«Իմ սիրտը կոտրված է,- ասել է երեխաների մայրը: Ես հույս ունեի, թե բժիշկները կկարողանան փրկել նրանց կյանքը, բայց բժիշկները երես են թեքել նրանցից եւ ես չգիտեմ, թե հիմա նրանց վիճակն ինչ է լինելու»:
Երեխաների հայրը` 30-ամյա Չխոտա Սինգհը, խոստովանել է, որ ավելի վաղ լսել էր սերտաճած սիամական երկվորյակների մասին, բայց երբեք չէր տեսել: Զույգն արդեն երկու երեխա ունի եւ նրանք հույս ունեին, որ իրենց ընտանիքում եւս մի երեխա կհայտնվի, բայց նրանց հույսերը հօդս են ցնդել, երբ ծնվել են երկվորյակները:
Հնդիկ բժիշկները նշել են, որ երեխաները սերտաճել են փորի մասում եւ երկուսով ընդհանուր օրգաններ ունեն: Հավանականությունը, թե նրանք ողջ կմնան կամ իրարից կառանձնացվեն, ծայրաստիճան փոքր է:



