Ոչ ոք չի դառնում կնոջ ընկերը, եթե կարող է լինել նրա սիրեկանը
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Օնորե դը Բալզակը (20.05.1799 – 18.08.1850 թթ.) եղել է ֆրանսիացի գրող, եվրոպական գրականության մեջ ռեալիզմի հիմնադիրներից մեկը: Բալզակի ամենախոշոր ստեղծագործությունը «Մարդկային կատակերգություն» վեպերի և պատմվածքների շարքն է: Բալզակի ստեղծագործություններն ազդել են այնպիսի խոշոր գրողների ստեղծագործության վրա, ինչպիսիք են Չառլզ Դիքենսը, Ֆյոդոր Դոստոևսկին, Էմիլ Զոլյան, Ուիլյամ Ֆոլքները և այլոք:
Ոչ ոք չի դառնում կնոջ ընկերը, եթե կարող է լինել նրա սիրեկանը:
Անհեթեթություն է կարծելը, թե տղամարդը չի կարող միշտ երջանիկ լինել միևնույն կնոջ հետ: Դա համարժեք է պնդմանը, թե լավ երաժշտին մի քանի ջութակ է անհրաժեշտ, որ նվագի պիեսը:
Կանանց հատուկ է ապացուցել անհնարինը հնարավորի հիման վրա և ժխտել ակնհայտը` պատճառ բռնելով նախազգացումը:
Կնոջ ամենաանկեղծ խոստովանություններում միշտ տեղ է մնում թերասության համար:
Կինը պետք է պատկանի այն տղամարդուն, ով կազատի նրան խնդիրներից: