Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Շիրակացու օրեր». Չարենցի հիշատակին նվիրված փառատոնը հատեց եզրագիծը

Անանիա Շիրակացու անվան ճեմարանում եզրագիծը հատեց «Շիրակացու օրեր» փառատոնը։ Այն 23-րդն էր և նվիրված էր Եղիշե Չարենցի հիշատակին։ Հարկ է նշել, որ փառատոնը տարեցտարի ավելի շատ մասնակիցների է ընդգրկում։ 1992 թվականի ապրիլին, երբ տեղի ունեցավ «Շիրակացու օրեր» անդրանիկ փառատոնը, այն տևեց ընդամենը երկու օր, և ավելի շատ նման էր գիտաժողովի կամ կոնֆերանսի, քան «օրերի»։ Հետո, երբ այդ միջոցառմանը մասնակցելու ցանկացողների թիվն ավելացավ, «օրերին» հատկացվեց մեկ շաբաթ, ապա՝ մեկ ամիս։ Արդեն քանիերորդ տարին է, որ «Շիրակացու օրերը» տևում են մի ամբողջ կիսամյակ։ Սակայն, հավանական է, որ այդ ամիսներն էլ չբավավարեն, քանի որ օր-օրի ավելանում է մասնակիցների, միջոցառումների թիվը, փոխվում բնույթը, մանավանդ, որ կրթօջախի բոլոր երեք դպրոցներն էլ Միջազգային բակալավրիատի ծրագրով աշխատելու հավաստագիր ունեն։ Այդ առնչությամբ, բնական է, որ փոխվում են փառատոնին ներկայացվող պահանջները։

23-րդ փառատոնի շրջանակներում անցկացվեցին զանազան մրցույթներ, վիկտորինաներ, որոնց ընթացքում բացահայտվեցին ապագա ֆիզիկոսներ ու բնագետներ, պատմաբաններ ու աշխարհագրագետներ, մաթեմատիկոսներ ու ծրագրավորողներ։

Գեղեցիկ էին ու անկրկնելի նաև առանձին ամբիոնների կողմից կազմակերպված առարկայական օրերը, որանք ճեմարանականներին վարակում էին այդ առարկաների շնչով։ Այդ առումով անմոռանալի էր հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթը, որին սաները նախապատրաստվել էին առանձնակի սիրով ու նվիրումով։ Նույնը կարելի է ասել մայրենի լեզվին նվիրված շաբաթի մասին, որկ վերածվեց հայոց դպրության իրական տոնի։ Տպավորիչ էր Հրանտ Մաթևոսյանին նվիրված հանդիպում-քննարկումը, քնարերգության օրը։

Կենսաբանության ամբիոնը փառատոնի մասնակից սաներին ուղղորդել էր հետազոտությունների, որոնք նվիրված էին համամարդկային կարևորագույն բնապահպանական խնդիրներին։ Արդյունքում ունեցանք համընդհանուր հետաքրությանն արժանացած մի շարք միջոցառումներ։ Կենասաբաններն  ու գեղեցիկի ամենագիտակ մասնագետները կազմակերպեցին «Կանաչ մոլորակ» միջազգային մրցույթի ազգային փուլը և նորովի ներկայացան միջազգային բնապահպանության ասպարեզում։ Կենսաբաններն ակտիվ մասնակցություն ունեցան առողջ ապրելակերպի և բարեկեցության ծրագրի շրջանակներում կազմակերպված Ճեմարանը դեմ է ծխելուն՚ ակցիային։ Ներկայացվեցին մի շարք հետազոտական աշխատանքներ՝ թեմատիկ միավորների շրջանակներում։

Կենսաբանության, ֆիզիկայի և քիմիայի ամբիոնների համատեղ կազմակերպած մրցույթ-վիկտորինան կրում էր «Այստեղ հատվում են բնագիտության սահմանները» խորագիրը։ Սաները բուռն քննարկումների ու մտորումների եզրագծում բազմաթիվ հատույթներ անցկացրեցին ֆիզիկայի, կենսաբանության և քիմիայի միջև։ Տեղի ունեցավ նաև «Սովորում ենք Օհմի օրենքը» խորագրով մրցույթը, որին մասնակցեցին ճեմարանի իններորդ դասարանների սաները։

Քիմիայի ամբիոնը ճեմարանականների համար կազմակերպել էր «Պատանի բնագետ» մրցույթը, «Սպիրտներ» բեմականացված միջոցառումը, «Հետաքրքրաշարժ քիմիա» խաղ-վիկտորինան, որոնց ընթացքում բացահայտվեցին այդ նյութերի զամանալի հատկությունները, քիմիական վերափոխումները, նրանց դերը մարդու կյանքում և առօրյայում։

Ապագա մաթեմատիկոսները, մասնակցելով «Այս զարմանալի տարօրինակ մաթեմատիկան» միջոցառմանը, բացահայտեցին թվերի աշխարհի բազմաբնույթ գաղտնիքները։    

Ապագա պատմաբաններն իրենց հետազոտման առարկա էին ընտրել երկրի սահմանադրությունը, և այն կարծիքի էին, որ իրավական պետության հիմքը ուսումնասիրել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, անգամ անդրադարձան սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրաքվեին։

Մի շարք թեմատիկ միջոցառումներ կազմակերպեցին ռուսաց լեզվի ամբիոնի աշխատակիցները։ Մասնավորապես, մեծ հետաքրքրություն առաջացրեց ռուսիստների կազմակերպած «Արվեստը մեր կողքին», «Աշխարհը նկարչի աչքերով», «Կանգ առ ակնթարթ, դու չքնաղ ես…» ցուցահանդեսները, որոնց շրջանակներում ճեմարանականները եղան Մատենադարանում, Ազգային պատկերասրահում։ Բացի այդ ամբիոնի հմուտ մասնագետները մի շարք հետաքրքիր բաց դասեր անցկացրեցին, այդ թվում՝ ճեմարանից դուրս։

Աշխարհագրագետները, ի թիվս մի շարք հետաքրքիր զեկուցումների, հանրության դատին էին ներկայացրել  թեմատիկ պաստառներ՝ նվիրված հրաբուխին ու  երկրաշարժերին, լճերին ու գետերին, հայերի բնօրրան Հայկական լեռնաշխարհին։ Ոչ ոքի անտարբեր չթողեցին «Խոսում են Հայաստանի քարերը»,  «Մարդը», «Մոլորակի օր» և այլ միջոցառումներն ու վիկտորինաները:

 «Գեղեցիկի աշխարհ՚ ամբիոնը, հավատարիմ իր կոչմանը, մի շարք միջոցառումներ կազմակերպեց, որոնք արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Մասնավորահես, ՙՃախրող թևեր՚ վերտառությամբ ցուցահանդեսի շխնորիվ ճեմարանականներն իմացան, որ իրենց կողքին աշխատում եմ շնոհաշատ մանկավարժներ, ուսուցիչներ, աշխատակիցներ։ Մեկը ներկայացրել էր իր ստեղծած տիկնիկները, մյուսը՝ իր ձեռագործած իրերը, մեկ ուրտշն իր կարած զգեստը, մյուսը՝գեղանկարներն ու մետաղի վրա կատարված գործերը։

Իհարկե, փառատոնին իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին ճեմարանի «Առողջ ապրելակերպ և ֆիզիկական դաստիարակության» ամբիոնի աշխատակիցները։ Թերևս նրանց կազմակերպած ֆուտբոլի ու բասկետբոլի, վոլեյբոլի ու սպորտլանդիայի մրցումներն ամենաաշխույժն ու մարդաշատ էին։

Փառատոնի հանդիսավոր փակման ժամանակ փառատոնի դափնեկրի դիպլոմներ հանձնվեցին փառատոնի կազմակերպման և անցկացման ժամանակ առավել աչքի ընկած ուսուցիչների։ Մի քանի տասնյակ մասնակիցների՝ սաների և մանկավարժների հանձնվեցին պատվոգրեր և  շնորհակալագրեր։

Վերջում ներկաների դատին ներկայացվեց  «Կանաչ մոլորակ» միջազգային մրցույթի քառակի դափնեկիր ճեմարանի թատերական ստուդիայի հերթական պրեմիերան՝ռոււս մեծ դրամատուրգ Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ» դրաման, որը բեմադրել է ստուդիայի հիմնադիր Գարիկ Ղազարյանը։

Լևոն Ազրոյան

 

«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян