«Մանկության աշխարհ EXPO 2016» ցուցահանդեսում մասնակցում է ավելի քան 50 ընկերություն
ОбществоՀայաստանի արդյունաբերողների և գործարանների LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում հունիսի 4-6-ը կազմակերպել է «Մանկության աշխարհ EXPO 2016» 10-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Պաշտոնական բացման արարողությանն իր ծրագրով ելույթ ունեցավ «Սոֆի Դևոյան» մշակույթային կենտրոնը, այնուհետև այցելուները համտեսեցին «Մանկության աշխարհ» տոնական տորթը: Արմենպրեսի հաղորդմամբ` ցուցահանդեսը կուղեկցվի հետաքրքիր մշակույթային ծրագրերով:
Ցուցահնդեսում մասնակցում են ավելի քան 50 ընկերություն, որոնք ներկայացնում են ապրանքներ և ծառայություններ երեխաների համար: «Մանկության աշխարհ EXPO 2016»-ին մասնակցում են նաև մանկատներ. երեխաները ներկայացնում են իրենց ձեռքի աշխատանքները:
LOGOS EXPO Center-ն առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999 թվականից և առաջատար է համարվում արդյունաբերական, տեղական և միջազգային ցուցահանդեսների գործում:
Այս ցուցահանդեսային ընկերությունը ամեն տարի անցկացնում է մինչև 15 մասնագիտացված ցուցահանդեսներ: