Աննա Մանուչարյանը՝ «Քարե դարդ» սիթքոմի ու անձնական կյանքի մասին
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Աննա Մանուչարյանի հետ ու տեղեկացել այս շրջանում նրա աշխատանքային գործունեության ու անձնական կյանքի մանրամասների մասին:
«Ժամանակս քիչ է ու բավականացնում է որպես հաղորդավարուհի աշխատել Հանրային ռադիոյում եւ «Առնո Բաբաջանյանի» անվան համերգասրահում, ինչպես նաեւ նկարահանվել «Քարե դարդ» սիթքոմում: Հավատացեք՝ այսքանը քիչ չէ ու հազիվ եմ հասցնում»,- աշխատանքային գործունեության մասին ժպիտով նշեց դերասանուհին ու հավելեց, որ զբաղվածության մեծ մասը խլում են նկարահանումները, բայց եւ դերասանուհին սիրով է գնում այդ աշխատանքին.
«Ես մեծ բավականություն եմ ստանում «Քարե դարդ»-ում նկարահանվելու ընթացքից, քանի որ հրաշալի թիմ ունենք՝ ի դեմս ռեժիսոր Վարդան Հակոբյանի. նրա էներգիան տարածվում է ողջ տաղավարով մեկ եւ բոլորս աշխատում ենք գերագույն հանգստության մեջ, յուրաքանչյուր դերասան մեզ մոտ սիրով է գալիս աշխատանքի, ինչը շատ կարեւոր է: Այս թեմայի շուրջ կցանկանամ նշել նաեւ, որ սիթքոմին պետք է վերաբերվել իր ժանրին համապատասխան եւ լուրջ բաներ չակնկալել, որպեսզի հետո հիասթափվելու եւ քննադատելու պատճառներ էլ չլինեն: Ինչպես եւ բոլոր աշխատանքների դեպքում է լինում, այս պարագայում էլ կարծիքները կարող են եւ լավը լինել, եւ վատը, բայց մի բան հստակ է. մենք ունենք բարձր վարկանիշ, ինչի մասին խոսում են ոչ միայն թվերը, այլեւ արձագանքները: Այս առումով ինձ շատ են ոգեւորում հատկապես երեխաների վերաբերմունքը, ովքեր կարող են դրսում մոտենալ մեզ, հայտնել իրենց կարծիքները եւ փորձել նմանակել»,- հավելեց դերասանուհին:
Շարունակությունը՝ այստեղ