Ջորջ Քլունին հայր կդառնա
LifestyleWnews.am-ը գրում է.
Դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, հղի է: Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները:
55-ամյա Քլունին առաջին անգամ հայր կդառնա: Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ զույգն արդեն որոշել է երեխայի անունը և ընտրել, թե ով է կնքելու փոքրիկին:

38-ամյա Ամալի հղիության մասին լուրերը նոր չեն, դրանք պարբերաբար հայտնվում են մամուլում, ապա՝ հերքվում, բայց այս անգամ, ըստ լրատվամիջոցների՝ լուրը համապատասխանում է իրականությանը: Զույգն արդեն այս թեմայով էքսկլյուզիվ հարցազրույցի և ֆոտոշարքի պայմանագիր է կնքել հեղինակավոր ամսագրերից մեկի հետ:
Հայտնի դերասանն ու փաստաբանն ամուսանցել են 2014թ սեպտեմբերի 27-ին Վենետիկում: