ԵԱՏՄ-ին անդամակցությունը ճիշտ որոշում էր. փոխնախարար
ЭкономикаԱկնհայտ է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը քաղաքական ճիշտ որոշում էր: Այդ են վկայում մեկուկես տարվա արդյունքները:
Հունիսի 4-ին Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարե փոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը:
«Մեկ ու կես տարի է, ինչ Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, բայց արդեն ակնհայտ են արդյունքները: Դա են փաստում Հայաստանի ու հարևան երկրների արտաքին առևտրի և մակրոտնտեսական ցուցանիշները»,-ասաց փոխնախարարը:
Համեմատելով Հայաստանի արտահանման ու ներմուծման ծավալները Եվրամիությանն ասոցացվող Վրաստանի ու Մոլդովայի ծավալների հետ՝ փոխնախարարը նկատեց, որ Հայաստանն առավել բարենպաստ դիրքում է գտնվում: «Այս տարվա առաջին եռամսյակում 6 տոկոս տնտեսական ակտիվություն գրանցվեց: Նման ցուցանիշ չկա մեր որևէ հարևան երկրում»,-հավելեց նա: Նրա խոսքով՝ արտաքին առևտրի ազատականացման ցուցանիշներով` Հայաստանը 58-րդ հորիզոնականից հայտնվել է 29-րդում: «Սա արդեն իսկ մեծ ցուցանիշ է: Աճել են նաև ծառայությունների և ապրանքատեսակների արտահանման ծավալները»,-նշեց Սուրեն Կարայանը: