Բրիթնի Սփիրսի լուսանկարները՝ նոր տեսահոլովակի նկարահանման հրապարակից (լուսանկարներ)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Բրիթնի Սփիրսի երկրպագուները ցնծում են։ Երգչուհին պատրաստում է նոր ալբոմ, որը լույս կտեսնի այս աշնանը։ Բրիթնին ինքն էլ ուրախ է, քանի որ չի համբերում ցուցադրել հանրությանը իր նոր ալբոմը։
Բրիթնիի համար սա կլինի 9-րդ ալբոմը։
Ալբոմի առաջին երգը՝ Make Me (Oooh) սինգլը, որը ձայնագրվել է G-Eazy ռեփերի հետ, Բրիթնին պատրաստվում է թողարկել արդեն հուլիս ամսին։ Այժմ երգչուհին զբաղված է երգի տեսահոլովակի նկարահանումներով, որը, դատելով նրա հրապարակած նկարներից, լինելու է շատ թեժ։ Նկարներում կիսամերկ մարզված տղամարդիկ են, իսկ երգչուհին՝ բաց հագուստով։

