Ի՞նչ է նվիրել Բրեդ Փիթը Անջելինա Ջոլիին ծննդյան օրվա առթիվ
LifestyleԱյսօր՝ հունիսի 4-ին, իր 41-րդ ծննդյան տարեդարձն է տոնում Հոլիվուդի ամենավառ աստղերից մեկը՝ Անջելինա Ջոլին:
Իհարկե, այն առանց նվերների չի անցել:
Ինչպես հաղորդում է ORER.am-ը` վկայակոչելով տարբեր աղբյուրների, Բրեդ Փիթը կնոջը նվիրել է շքեղ վիլլա, որը գտնվում է Մայորկա կղզում և արժի 4 միլիոն դոլլար:
Աղբյուրները հայտնում են, որ Անջելինան շատ է ուրախացել նվերից, և կարծես, նրանց հարաբերությունները կարգավորվում են: Դերասանուհին ասել է, որ անհամբերությամբ սպասում է իրենց հանգստին, որը անց են կացնելու նոր առանձնատանը: