Maxim ամսագիրն ընտրել է տարվա ամենասեքսուալ կնոջը (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Հայտնի Maxim ամսագիրը 2016թ. ամենասեքսուալ կին է ճանաչել ամերիկյան մոդել Ստելա Մաքսվելին, ով հանդիսանում է հեղինակավոր Victoria’s Secret բրենդի «հրեշտակներից» մեկը:
Ինչպես նշում է Tatler-ը, կապուտաչյա գեղեցկուհին աշխարհի տարբեր անկյուններում ընթացող Նորաձևության շաբաթների ամենապահանջված մասնակիցներից մեկն է: Պոդիումից դուրս Մաքսվելը հիմնականում գովազդում է ներքնազգեստ ու լողազգեստ:
Ինչ վերաբերում է մոդելի անձնական կյանքին, ապա նա նախընտրում է իգական սեռի ներկայացուցիչների ընկերակցությունն ու նախկինում սիրավեպեր է ունեցել երգչուհի Մայլի Սայրուսի ու դերասանուհի Քրիստեն Սթյուարտի հետ:








