Հայաստանում պաղպաղակի արտադրության ծավալները նվազել են
ЭкономикаՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 1 866.7 հազար լիտր պաղպաղակ, ինչը 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 9.1 տոկոսով:
2015 թվականի հունվար-ապրիլ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 2 054.2 հազար լիտր պաղպաղակ:
Նշենք, որ 2015 թվականին Հայաստանում արտադրվել է 9 639.5 հազար լիտր պաղպաղակ, ինչը 2014 թվականի համեմատ 51.9 տոկոսով ավելի է: