Շվեյցարիայում կպատրաստեն աշխարհի ամենամեծ բեզեն
LifestyleՇվեյցարական Գրյուեր քաղաքի մասնագետները սերուցքին նվիրված Double Cream Festival փառատոնի շրջանակում փորձելու են պատրաստել աշխարհի ամենամեծ բեզեն:
Ինչպես հայտնում է euromag.ru-ն, փառատոնն անցկացվելու է այս հանգստյան օրերին: Դրա կուլմինացիան լինելու է բեզեի համաշխարհային ռեկորդի սահմանման փորձը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայիս ռեկորդը սահմանվել է 1986թ.` շվեյցարական Մայրինգեն գյուղում, որտեղ 1600-ականներին հայտնագործվել է քաղցրավենիքի այս տեսակը:
Այս անգամ շվեյցարացիները փորձելու են պատրաստել 100մ երկարությամբ բեզե, ինչի համար կպահանջվի 9 հրուշակագործ, 1000 հատ ձու և 100 կգ շաքարավազ: Ռեկորդի գրանցումից հետո փառատոնի կազմակերպիչները քաղցրավենիքը կբաժանեն միջոցառման մասնակիցներին: