Հարավաֆրիկյան գյուղում բադերի «բանակը» միջատներից մաքրում է խաղողի այգիները (տեսանյութ)
LifestyleՀարավային Աֆրիկայում գտնվող Vergenoegd Wine Estate խաղողի այգիներում օգտագործվում են նվազագույն քանակությամբ քիմիկատներ, քանի որ վնասատու միջատների վերացման հարցով զբաղվում է բադերի «բանակը»:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, ջրլող թռչուններն այգիներով անցնում են օրական 2 անգամ` առավոտյան և ցերեկը: Նրանց թույլատրված է այնքան միջատ ու խխունջ ուտել, որքան որ կգտնեն:
Հայտնի է, որ բադերի «բանակն» այս այգիներում է «աշխատում» արդեն 30 տարի: Այդ ընթացքում նրանք հասցրել են գրավել մեծ քանակությամբ զբոսաշրջիկների, ովքեր ամեն օր հավաքվում են բադերի շքերթին ականատես լինելու համար: