Դեր Զորում Սիրիայի բանակի հայ զինվոր է զոհվել
Общество«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ընթացող մարտերում զոհվել է հայազգի զինվոր Ջորջ Ասալը: «Արմենպրես»-ն այս մասին հաղորդում է, վկայակոչելով «Արեւելք» լրատվական կայքի տեղեկությունը։
Սիրիայում կայքի աղբյուրը նաեւ հայտնել է, որ Հալեում ծնված Ջորջը Սիրիայի բանակի զինվոր էր եւ մասնակցում էր Դերր Զորում ԻՊ-ի դեմ մղվող մարտերին: